«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի նիստում, որը վարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Օլեգ Բելոզերովը, հաստատվել է, որ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի լիազորությունները դադարեցվում են և նրան փոխարինում է տեղակալը՝ Սերգեյ Գենադևիչ Վալկոն։ ՀԿԵ մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը ասել է, որ Օլեգ Բելոզերովը չցանկացավ մանրամասնել, թե ուր է գնում աշխատելու Ռեբեցը, սակայն նա նկատեց, որ գնում է շատ լուրջ տեղ աշխատելու, ըստ տեղեկությունների՝ Ղրիմ։ Վիկտոր Ռեբեցի լիազորությունները Հայաստանում դադարեցվում են վաղաժամ՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Յակունինի փոփոխությունից հետո: